Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 22:7
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն իր ձայնը կհնչեցնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց մեծաթիվ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը. քանի որ մեծ է Տիրոջ օրը, մեծ և չափազանց փառավոր, և ո՞վ կարժանանա դրան։


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


Իմ ծառաների վրա և իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց կհեղեմ, և կմարգարեանան։


իսկ ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, խոշտանգեցին և սպանեցին։


Այդժամ ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրյալներն արժանի չէին։


Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։


Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն,


Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ