Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 9:11
32 Խաչաձեւ Հղումներ  

քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։


Բաբելոնը բլուրների պիտի վերածվի, վիշապների բնակավայրի, ավերածության ու ծաղրանքի, բնակելի չպիտի լինի։


Բոթաբեր ձայն է գալու և մեծ դղրդում՝ հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ավերածության ենթարկի և ջայլամների կայան դարձնի։


Նրա քաղաքներում և ամրոցներում փշաբեր ծառեր պիտի բուսնեն։ Համբարուների բնակատեղի և ջայլամների հանգրվան պիտի դառնա նա,


հուշկապարիկներն են բնակվելու նրա մեջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։ Պիտի գա ժամանակը, շտապ հասնի, չի հապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։


Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։


Ահ ու սարսափ եկավ մեզ վրա, ավեր ու կոտորած։


Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։


Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։


«Հուդայի արքա Եզեկիայի ժամանակ Միքիա Մորստացին մարգարեացել է և ասել Հուդայի ամբողջ ժողովրդին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Սիոնը, որպես ագարակ, արորով պիտի հերկվի, Երուսաղեմը պիտի վերածվի այգեպանների հյուղակների, իսկ տաճարի լեռը՝ մայրու անտառի”։


Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։


Դպրապետին՝ ինչպես «անցած ժամանակների մասին»-ը։ Ասափի վկայությունը։ Սաղմոս եթովպացիների մասին


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


Սամարիան կդարձնեմ որպես հյուղակ ագարակի մրգապահների համար և որպես տնկի այգու համար, խորխորատի մեջ կկործանեմ նրա քարերը և նրա հիմքերը կմերկացնեմ։


որովհետև Տիրոջ անունից մարգարեացար և ասացիր, թե այս տունը պիտի դառնա Սելովմի նման, և այս քաղաքը պիտի ամայանա բնակիչներից»։ Ժողովուրդը Տիրոջ տան մեջ կուտակվեց Երեմիայի դեմ։


Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրանց թագավորներին և նրանց իշխաններին՝ նրանց մատնելու ավերի ու անապատի, ծաղրանքի ու անեծքի, ինչպես որ այս օրերում են,


իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։


Եվ բոլորը միասին հավաքվեցին՝ գալու և պատերազմելու Երուսաղեմի դեմ։


Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,


Պիտի ավերեմ ձեր երկիրը, և նրա մեջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրա։


Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից,- ասում է Տերը.- գալու են, և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմերին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։


Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք ինքներդ գիտեք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղեմի վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։ Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից


Ապարանքը հավիտյան պիտի վերածվի ջայլամների բնակավայրի և անապատի. մարդ չպիտի բնակվի այնտեղ, հողածնի որդին այնտեղ չպիտի ապրի»։


Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։


Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։


Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։


Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


Եվ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Ինչո՞ւ այդ բոլոր մեծ չարիքները Տերը խոսեց մեր դեմ, ի՞նչ անիրավություն կա մեր մեջ կամ ի՞նչ մեղք, որով մեղանչած լինեինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ”,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ