Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 52:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Քաղաքի պարիսպը ճեղք տվեց, բոլոր կռվող մարդիկ փախուստի դիմեցին և գիշերով, երբ քաղդեացիները քաղաքի շուրջն էին, ներքին և արտաքին պարիսպների մեջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտեզի կողմով դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Արաբա տանող ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 52:7
17 Խաչաձեւ Հղումներ  

ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։


Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։


Դրա համար քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռվող մարդիկ պիտի զոհվեն այն օրը,- ասում է Զորությունների Տերը։-


Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։


Սեդեկիայի տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, պարիսպը ճեղք տվեց,


Իշխանն էլ նրանց մեջ գլխիկոր է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, երեսը ծածկած է գնալու, որպեսզի գետինը չտեսնի։


Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից ազատված մեկն ինձ մոտ եկավ ու ասաց. «Քաղաքը գրավված է»։


Մերկ կելնեք միմյանց դեմ դիմաց և կնետվեք Ռեմանի լեռը»,- ասում է Տերը։


Եկեք գիշերով ելնենք և խորտակենք նրա հիմքերը։


Նրանց աչքի առաջ ի ցույց կհանես հանդերձանքդ, որ պատրաստած կլինես գերության համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ