Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 34:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և խոսի՛ր Հուդայի թագավոր Սեդեկիային և նրան ասա՛. "Տերն այսպես է ասում. "Ահա այս քաղաքը տալիս եմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա կրակով պիտի այրի այն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 34:2
14 Խաչաձեւ Հղումներ  

Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։


Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։


որտեղ Սեդեկիա արքան արգելափակել էր նրան՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես մարգարեություն անում և ասում, թե այսպես է ասում Տերը՝ “Ահավասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագավորի ձեռքը պիտի հանձնեմ, նա պիտի վերցնի դա,


Քաղդեացիները հրով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և քանդեցին Երուսաղեմի պարիսպները։


Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդեացիների մոտ, և դու էլ նրանց ձեռքից չես փրկվելու, որովհետև բաբելացիների թագավորի ձեռքով պիտի բռնվես, իսկ այս քաղաքը պիտի այրվի հրով”»։


“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։


Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ, նրա շուրջը բանակ դրեց և շուրջանակի պատնեշ կառուցեց։


«Թող դրանք Բաբելոն տարվեն ու այնտեղ մնան մինչև այն օրը, երբ այցելություն կտամ նրանց»։ Այսպես է ասում Տերը. «Կհանեմ դրանք և կվերադարձնեմ այստեղ»։


այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ