Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [Իշխանուհի] թող լինի նրա անունը։
ԵՍԱՅԻ 62:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, թագավորները՝ քո փառքը, և դու նոր անունով ես կոչվելու, որ Տերն է անվանելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։ |
Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [Իշխանուհի] թող լինի նրա անունը։
Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ [Հայր բազում ազգերի] պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։
Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։
Բացե՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ պահպանում է արդարությունը, պահպանում ճշմարտությունը,
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։
Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն, որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։
Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։
Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։
Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն. «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։
Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։
Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։
Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,
Որպեսզի սնվեք ու հագենաք նրա մխիթարող ստինքներից և կուշտ ու պինդ վայելեք նրա գալիք փառքից։
Այսպես է ասում Տերը. «Ահա ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը՝ իբրև գետ և հեթանոսների փառքը՝ իբրև հորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին և իրենց ծնկներին դրած՝ պիտի գգվեն նրանց։
Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։
Այն օրերում Հուդան պիտի փրկվի, և Երուսաղեմը ապահով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչվի՝ “Տերն է մեր արդարությունը”»։
Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։
և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։
որ Քրիստոսը չարչարվելու է, և մեռելներից առաջին հարություն առնողը լույս է ավետարանելու ժողովրդին ու հեթանոսներին»։
Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։