Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 49:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նա ասում է. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 49:6
30 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


Եզեկիան ասաց. «Ստվերի տասը աստիճան առաջ շարժվելը բնական բան է։ Ո՛չ, այդպես թող չլինի, ստվերը թող տասն աստիճան հետ դառնա»։


Այս բոլորը դեռ չնչին բան է Տիրոջ համար։ Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու,


Թող պակասեն, ինչպես ծուխն է պակասում, Ինչպես մոմն է հալվում կրակի դեմ, Այնպես էլ թող կորչեն մեղավորները Աստծու երեսից։


Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։


Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։


«Ես՝ Տերը՝ Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ ազգերին,


Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։


մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրեք ինձ, ո՛վ թագավորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրենքը, և իմ դատաստանը լույս է հեթանոսների համար։


Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։


Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։


Այսպես ասաց Տերը, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին. «Նրանց վրա ես պիտի հավաքեմ վայրի բոլոր գազաններին»։


Թագավորները քո լույսով պիտի ընթանան և ազգերը՝ քո լույսի փայլով։


Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։


Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդվեն իմ անունով, թե կենդանի է Տերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին երդվել Բահաղին, ապա նրանք կհաստատվեն իմ ժողովրդի մեջ։


Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,


Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։


Շատ ժողովուրդներ կգան՝ փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում և Տիրոջ հետ հաշտություն գտնելու”։


լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։


Քանզի Տերն այսպես պատվիրեց մեզ. “Քեզ դրեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը” (Ես. 49.6, հմմտ. 42.6)»։


որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։


որ Քրիստոսը չարչարվելու է, և մեռելներից առաջին հարություն առնողը լույս է ավետարանելու ժողովրդին ու հեթանոսներին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ