ԵՍԱՅԻ 59:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և ոչ էլ նրանք կարող են զգեստավորվել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։ |
Այսպես է ասում Տերը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանի որ խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ Հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում։
Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։
Հակառակության և կռիվների մեջ եք ծոմ պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։
Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։
Ինչպես գուբն է իր ջուրը սառեցնում, այնպես էլ նա է սառեցնում իր չարությունները. այնտեղ՝ նրա հանդիման, մշտապես ամբարշտություն ու չարություն է լսվում ցավերով ու տանջանքներով։
աղքատին ու տնանկին բռնադատի, հափշտակություն անի, ավանդը չվերադարձնի, կուռքերի պաշտամունքին աչք գցի, անօրենություն գործի,
Խորտակելու ես անօրենի հենարանը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ փութով։ Նրանք ո՛չ միտք ունեն, ո՛չ էլ գեղեցկություն։
և խառնակություն են անելու, որովհետև երկիրը լցվել է նրանց արյունալի դատաստաններով, քաղաքներն էլ լի են անօրենություններով։
Եվ ինձ ասաց. «Իսրայելի ու Հուդայի տան անիրավությունները սաստիկ շատացան, որովհետև այդ երկիրը լցվեց բազմաթիվ ժողովուրդներով, քաղաքն էլ՝ անօրենությամբ ու պղծությամբ, քանի որ ասացին. “Տերը լքել է երկիրը և այլևս չի նայում”։
Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։
Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։ Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։
ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։
Այն օրը վրեժխնդիր կլինեմ Բարձունքների վրա ցատկողներից, որոնք Տիրոջ տունը լցնում են ամբարշտությամբ։
բայց եթե ատելու պատճառով արձակես,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- ամբարշտությունը կծածկի քո մտքերը,- ասում է Ամենակալ Տերը,- պահպանե՛ք ձեր հոգիները և մի՛ լքեք։