ԵՍԱՅԻ 50:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։ |
Ասողներից մեկը մտնում էր տեսնելու ունայնությունը, Խոսում էր իր սրտում և հոգու մեջ անօրենություն կուտակում. Դուրս էր գալիս և նույնը խոսում։
Որովհետև երբ անցնի, պիտի վերցնի ձեզ, առավոտից առավոտ պիտի անցնի օրը ցերեկով, իսկ գիշերը չար տարակուսանք պիտի լինի։ Ո՛վ դուք, նեղյալնե՛ր, սովորե՛ք լսել։
Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանվածների՞ն, կրծքից կտրվածների՞ն։
Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։
Այն ժամանակ պիտի հայտնվեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրենքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա սովորել
Նա Տիրոջը որպես ողջակեզ կմատուցի առանց արատի մի ամլիկ գառ, և դա կանի ամեն օր՝ վաղ առավոտյան։
Գալով իր հայրենի քաղաքը՝ սկսեց նրանց ուսուցանել իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։
Ոչ ոք նրան չկարողացավ պատասխան տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։
Սպասավորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այն մարդը»։
Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։