11 Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։
11 Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։
խոսքովդ տկարին ոտքի ես հանել, հոգնած ծնկներին եղել քաջալեր,
Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։
Շուրթերը բարի խոսքերի պատասխաններ են սիրում, իսկ ով դիմադրությամբ է պատասխանում, իր վրա հեռացումի խոսքեր է հրավիրում։
Գուցե նախատի քեզ բարեկամդ, և քո թշնամությունն ու մարտը չվերջանա, այլ մահվան պես քեզ լինի։
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի ու գրի ճշմարիտ և ուղղամիտ խոսքերով գրություններ։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։
Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։