ԵՍԱՅԻ 48:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։ |
Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Վա՜յ նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել. ով արհամարհում է, ձե՛զ չի արհամարհում, քանզի ձեզ արհամարհողները պարտության պիտի մատնվեն. ինչպես որ ձորձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտության պիտի մատնվեն։
Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց, բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։
Այնպիսի կորուստ է քեզ վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ. քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու մաքուր մնալ, քեզ վրա հանկարծակի կորուստ է գալու, որ դու չես գիտակցելու։
Այժմ պիտի լինի և ոչ թե վաղուց է եղել, հնում, և դու չես լսել այդ մասին։ Մի՛ ասա. “Այո՛, գիտեմ դա”,
Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ,
Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն, այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-
«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։
Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։
Քանի որ Տիրոջը լքեցին, որովհետև օտար որդիներ ծնեցին իրենց համար, ահա այժմ թրթուրը կուտի նրանց և նրանց ժառանգությունը։
Անարգեց Հուդան, գարշություններ կատարվեցին Իսրայելում և Երուսաղեմում, որովհետև Հուդան պղծեց Տիրոջ սրբությունները նրանց ձեռքով, որոնց սիրեց և հարեց օտար աստվածներին։
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։
Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ հարեցին օտար աստվածների։