Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 48:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 48:4
27 Խաչաձեւ Հղումներ  

Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տեսնում եմ, որ այս ժողովուրդը խստապարանոց է։


Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։


Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։


Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։


Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։


Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների։


և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։


Լսե՛ք ինձ դուք, սրտով մոլորվածնե՛ր և արդարությունից հեռացածներ.


Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Բայց ամեն օր հորդորե՛ք միմյանց, քանի այդ «այսօրը» դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։


Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։


Ի գայթակղություն քեզ՝ բազում հովիվներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։


Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։


Նրանք չլսեցին, ավելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհավատացին Տիրոջը՝ իրենց Աստծուն։


Վերացրե՛ք ձեր խստասրտությունը և այլևս կամակոր մի՛ եղեք,


Բայց երբ հանգստացան, դարձյալ չարիքներ գործեցին քո առաջ, և դու թողեցիր նրանց իրենց թշնամիների ձեռքը, որոնք չարչարեցին նրանց, և նրանք դարձյալ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց ու փրկեցիր նրանց քո բազում ողորմությամբ։


նրանց կասես. “Այսպես է ասում Տերը՝ Աստված”։


Թեև փարավոնը տեսավ, որ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացավ նրա սիրտը, և նա ժողովրդին չարձակեց։


քանզի ժողովուրդն անհավատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետևել Աստծու օրենքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ