8 Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք, զղջացե՛ք դուք, մոլորյալնե՛ր, սրտանց դարձի՛ եկեք,
8 Հիշե՛ք այս և պի՛նդ կացեք, մտածե՛ք, ո՛վ հանցավորներ։
Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։
Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։
Արդ, այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։
որովհետև տեսել է ու իր կատարած բոլոր ամբարշտություններից հետ դարձել։ Հաստատապես ապրելու է ու չի մեռնելու։
Թող միանգամից այրվեն, թող տկարանան սրտերը սնոտի աստվածների, որովհետև դրանք փայտ են,
և ասացիր. “Ես հավիտյան իշխան կմնամ”։ Երբեք չմտածեցիր ու չհիշեցիր վախճանի մասին։
Եվ սպանեց հզոր թագավորներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը.
Քեզ օրհնության զոհ Պիտի մատուցեմ
Նրանք չխորհեցին մտքում ունենալ այս. արդ, կստանան ապագայում։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։