Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 6:10
40 Խաչաձեւ Հղումներ  

Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։


Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։


Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։


Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։


Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, փարավոնն ինչպե՞ս ինձ կլսի, հատկապես որ ես լավ խոսող մեկը չեմ»։


Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։


Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։


Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից,


Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։


Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։


Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։


Օրենքի ուսուցիչներից մեկը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։


Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։


Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,


Իսկ եթե ամբարիշտին նախօրոք ասես իր ճանապարհի մասին, որպեսզի հետ դառնա դրանից, բայց նա հետ չկանգնի իր ճանապարհից, ինքն իր ամբարշտության մեջ կմեռնի, իսկ դու քո հոգին կփրկես»։


Սա տեսնելու է, որ երկրի վրա սուր է գալիս, փող է փչելու և ազդարարելու է ժողովրդին։


Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։


Բոլոր թշնամիներս շշնջացին իմ դեմ Եվ չարիք խորհեցին իմ դեմ՝


Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։


Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։


«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։


Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։


Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ և հայտնի՛ր Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին. “Խրատ չե՞ք առնում՝ իմ խոսքերին հետևելու համար”,- ասում է Տերը։


Սակայն Իսրայելի տունը չի կամենալու քեզ լսել, որովհետև չի կամենում ինձ լսել, քանի որ Իսրայելի ողջ տունը կամակոր ու խստասիրտ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ