ԵՍԱՅԻ 44:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։ |
Հոթորն ուրախացավ այն բոլոր բարեգործությունների համար, որ Տերն արել էր նրանց և փրկել եգիպտացիների ձեռքից ու փարավոնի ձեռքից։
Նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։
Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։
Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։
Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Այն ժամանակ Բաբելոնի վրա պիտի ցնծան երկինք ու երկիր և նրանցում եղած ամեն ինչ, քանի որ հյուսիսից պիտի գան նրան թշվառացնողները,- ասում է Տերը,-
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Երբ արար աշխարհ ուրախության մեջ լինի, քեզ ավերակ եմ դարձնելու այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգությունն Իսրայելի տան, որ կործանվեց։ Նույնն էլ քեզ եմ անելու,
«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռներին վրա և ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։
Բայց, ո՛վ լեռներ Իսրայելի, ձեր խաղողն ու բերքն Իսրայելի իմ ժողովուրդն է ուտելու, որ վերադառնալու ակնկալիք ունի։
երկրի բոլոր ժողովուրդները թաղելու են նրանց։ Եվ նրանց համար նշանավոր է լինելու այն օրը, երբ ես փառավորվելու եմ,- ասում է Տերը՝ Աստված։-
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Դրա համար թող ուրախ լինի երկինքը և բոլոր նրանք, որ բնակվում են նրա մեջ. վա՜յ ձեզ, երկի՛ր և ծո՛վ, որովհետև ձեր մեջ ընկավ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։