ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի.
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։
Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։
որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։