ՍԱՂՄՈՍՆԵՐ 148 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի 1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, Օրհնեցե՛ք նրան բարձունքներից, 2 Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ. 3 Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, Օրհնեցե՛ք նրան, ողջ աստղե՛ր և լո՛ւյս. 4 Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, Ջրե՛ր, որ վեր եք երկնից, 5 Օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Որովհետև նա ասաց, և եղան, Հրամայեց, և հաստատվեցին։ 6 Հաստատեց նրանց հավիտյանս հավիտենից. Սահման դրեց, որը չի խախտվի։ 7 Օրհնեցե՛ք Տիրոջը երկրից, Վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ, 8 Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։ 9 Լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, Պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ, 10 Գազաննե՛ր և բոլոր անասուննե՛ր, Սողուննե՛ր և բոլոր թևավո՛ր թռչուններ, 11 Երկրի թագավորնե՛ր՝ զորքերով մեկտեղ, Իշխաննե՛ր և երկրի բոլո՛ր դատավորներ, 12 Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, Ծերե՛ր և մանուկնե՛ր, 13 օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Միայն նրա անունը բարձր եղավ. Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։ 14 Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia