Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկությամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ և սառեցրո՛ւ ամբարտավաններին։
ԵՍԱՅԻ 25:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի, հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը՝ նրա վրա տարածելով իր ձեռքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա տարածելու է իր ձեռքերը դրա մեջ, ինչպես որ լողացողն է տարածում լողալիս, բայց Տերը պիտի իջեցնի նրա հպարտությունը նրա ձեռքերի հնարքների հետ։ |
Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկությամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ և սառեցրո՛ւ ամբարտավաններին։
Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառավորվածներին, և ամբարտավանությամբ բարձրացածները պիտի խորտակվեն։
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տերը համայն աշխարհի մասին, և այս ձեռքն է բարձրացել բոլոր ազգերի վրա։
և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։
Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
Արդ, Տիրոջ սարսափից ու նրա զորության փառքից գնացեք քարերի տա՛կ մտեք, հողի մե՛ջ թաքնվեք, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։
Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,
Դու ծարավածների համար ապավեն ես և զրկված մարդկանց համար՝ ոգի։ Նմանվեցինք տկարացած մարդկանց՝ ծարաված Սիոնում, ամբարիշտ մարդկանց պատճառով, որոնց ձեռքը մատնեցիր մեզ։
Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
Ամեն օր իմ ձեռքը երկարեցի դեպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թե ճիշտ ճանապարհով, այլ իրենց մեղքերի հետևից։
Լսեցի Մովաբի գոռոզության մասին, քանզի նա խիստ գոռոզացավ իր վեսությամբ, խրոխտությամբ ու ամբարտավանությամբ, մեծամիտ դարձավ նա։
Բայց վերջին օրերը,- ասում է Տերը,- Մովաբի գերյալներին պիտի վերադարձնեմ»։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է լինելու։
«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։
Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։