ԵՐԵՄԻԱ 48:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ47 Բայց վերջին օրերը,- ասում է Տերը,- Մովաբի գերյալներին պիտի վերադարձնեմ»։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է լինելու։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ47 Բայց վերջին օրերին Մովաբը գերությունից պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է։ Տես գլուխը |
Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։