Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Մովաբը՝ իբրև ժողովուրդ, պիտի կորչի, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:42
14 Խաչաձեւ Հղումներ  

Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։


Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։


քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։


Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ և հայհոյեց նրա անունը, նրա երկրավոր ու երկնային բնակավայրերը, այսինքն՝ երկնքում բնակվողներին։


հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։


Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։


և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։


Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ