Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդ, Տիրոջ սարսափից ու նրա զորության փառքից գնացեք քարերի տա՛կ մտեք, հողի մե՛ջ թաքնվեք, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 2:10
22 Խաչաձեւ Հղումներ  

քանզի ինձ Տիրոջ սարսափն է պատել, ու նրա առաջ չեմ կարող հանգիստ կանգնել։


առհասարակ բոլորին հողի մեջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։


Նրա հրեշտակներին պատվիրված է քո մասին, Որ քեզ պահպանեն քո բոլոր ճանապարհներին։


Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։


Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի, հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը՝ նրա վրա տարածելով իր ձեռքերը։


որ ժողովուրդը կողոպտվեց ու ավարի մատնվեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ նաև բոլոր ապարանքներում, որտեղ և թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք հափշտակության մատնվեցին, և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր, ավարառության ենթարկվեցին, և չգտնվեց մեկը, որ ասեր. «Հե՛տ տուր»։


Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։


Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։


այսպես է ասում Տերը. «Այդպես էլ ապականելու եմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի հպարտությունը,


Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։


Դու կհարբես, կհիմարանաս ու քո թշնամիներից քեզ համար ոտնատեղ կխնդրես։


այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Նրանից, ով ձեր մահից հետո ձեզ գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։


Այն ժամանակ մարդիկ կասեն լեռներին՝ “Ընկե՛ք մեզ վրա”, և բլուրներին՝ “Ծածկե՛ք մեզ” (Ովս. 10.8),


Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ՝ զրկված Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ