Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 10:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառավորվածներին, և ամբարտավանությամբ բարձրացածները պիտի խորտակվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, սաստկաբար կկտրի ճյուղերը, ամենաբարձրերը կկտրատվեն, և վեր բարձրացածները ցած կգցվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 10:33
17 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։


Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։


որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։


Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։


Մարդը պիտի ստորացվի, տղամարդը պիտի անարգվի, ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն,


Քո ձայնի ահից ժողովուրդները հիմարացան, և քո երկյուղից հեթանոսները ցրվեցին։


Քո դեմ կհանեմ ավերողներ՝ յուրաքանչյուրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները և կնետեն կրակի մեջ։


Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։


Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։


Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա, մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով, ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։


Եթե կարկուտ էլ թափվի, ձեզ վրա չի գալու։ Անտառում բնակվողները նույնպես պիտի լինեն այնպես ապահով, ինչպես նրանք, որոնք դաշտում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ