ԵՍԱՅԻ 13:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև երկնքի աստղերն ու նրանց աստղաբույլերն իրենց լույսը չեն տալու, արեգակը ծագելիս խավարելու է, և լուսինն իր լույսը չի ճառագայթի։ |
քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևներից հետո։
Այն օրը Աստված իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրա, իսկ երկրում՝ երկրի թագավորների վրա։
Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։
Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր, էլ չես կոչվի թագավորների զորություն։
Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։
Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով,
Արեգակը խավարի պիտի փոխակերպվի, լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։