Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 21:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 «Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 21:25
26 Խաչաձեւ Հղումներ  

Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։


Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։


Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։


Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն և հուր և ծխի մրրիկ։


Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում գոչել. Զորությունների Տեր է իմ անունը։


Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։


«Բայց այդ օրերին՝ այդ նեղությունից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա,


«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։


Տերը բարձրյալ է, Տերն ահարկու. Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։


Վեցերորդ ժամին խավար պատեց ամբողջ երկիրը, մինչև իններորդ ժամը։


Նայեցի երկրին. ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք, և չկար նրա լույսը։


Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։


Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։


Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։


Վա՜յ ձեզ, ազգերի բազմություննե՛ր, որ գոչում եք այնպես, ինչպես ալեկուտակ ծովը. որ աղմկում եք ծովի ալիքների նման։


Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։


աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ