Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Արեգակը խավարի պիտի փոխակերպվի, լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Արեգակը պիտի փոխակերպվի խավարի, և լուսինը՝ արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 2:20
25 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։


«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։


«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։


որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։


Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա. թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է


Իսկ այժմ երկինք և երկիր այդ նույն խոսքով են հարատևում՝ պահված դատաստանի օրվա կրակին և ամբարիշտ մարդկանց կործանման։


«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով,


«Բայց այդ օրերին՝ այդ նեղությունից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա,


Չորրորդն իր գավաթից թափեց արևի վրա։


Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։


հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։


Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։


Նայեցի երկրին. ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք, և չկար նրա լույսը։


Արդարև, Տիրոջ դատաստանի օրն է, Սիոնի դատաստանի հատուցման տարին.


Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։


Ով բռնվի, պարտության պիտի մատնվի, իսկ մի տեղ հավաքվածները սրով պիտի ընկնեն։


քանզի ահավասիկ հասել է Տիրոջ օրը՝ լի անսահման բարկությամբ, ոխակալությամբ ու զայրույթով, որպեսզի երկիրն անապատ դարձնի և մեղավորներին այնտեղից վերացնի։


Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը»։


Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն և հուր և ծխի մրրիկ։


Եվ այնպես պիտի լինի, որ Տիրոջ անունը կանչող ամեն ոք պիտի փրկվի” (Հվլ. 2.28-32)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ