Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։
Այն օրը, երբ Տերը՝ Աստված, ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խնդրեց Տիրոջը. «Թող արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելովնի ձորի դիմաց»։
Եվ արեգակն ու լուսինը կանգնեցին անշարժ իրենց տեղերում, մինչև որ Աստված նրանց թշնամիներից վրեժն առավ։ Չէ՞ որ այս գրված է «Ուղղության գրքում»։ Եվ արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և մեկ ամբողջ օր չշարժվեց դեպի արևմուտք։