Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 քանզի ահավասիկ հասել է Տիրոջ օրը՝ լի անսահման բարկությամբ, ոխակալությամբ ու զայրույթով, որպեսզի երկիրն անապատ դարձնի և մեղավորներին այնտեղից վերացնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 13:9
27 Խաչաձեւ Հղումներ  

Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


Ողբացե՛ք, քանի որ մոտ է Տիրոջ օրը, և հասել է Աստծու պատուհասը։


Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։


Կերավ նրանց երկրի ողջ խոտը, Սպառվեց նրանց դաշտերի ողջ պտուղը։


Ամբարիշտների ճանապարհները կջնջվեն երկրից, և անօրենները կմերժվեն նրանից։


Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։


քաղցից նա պիտի շրջվի դեպի աջ, պիտի շրջվի դեպի ձախ, որ ուտի, բայց պիտի չհագենա՝ մինչև իսկ իր բազուկների միսն ուտելով։


նրանք հաստատուն չմնացին։ Հոտեր ժողովեցին Իսրայելի տան դեմ, ու չհաստատվեցին այն խոսքերը, որ նրանք խոսում էին Տիրոջ անունից,


Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը»։


Բայց վրա հասնող հեղեղով վերջ կտա ընդդեմ ելածներին, և խավարը կհալածի նրա թշնամիներին։


Ահա Տիրոջ օրերը կգան, և քո ավարը կբաժանվի քո մեջ։


քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,


Արդարև, Տիրոջ դատաստանի օրն է, Սիոնի դատաստանի հատուցման տարին.


քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկության տարին եկել հասել էր։


«Նրանք, որ իրենց սրբում և մաքրում են իրենց պարտեզների ու սրահների մեջ, որ խոզի միս, պիղծ բաներ և մուկ են ուտում, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։-


քանզի մոտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ազգերի վախճանը։


Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա. թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է


Բարկության օր է այն օրը, նեղության և վտանգի օր, թշվառության և կործանման օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ