ԵՍԱՅԻ 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։ |
Այսպես է ասում Տերը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանի որ խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ Հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում։
Մո՛տ եկեք ու լսե՛ք, ո՛վ ազգեր, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրն իր մեջ գտնվողների հետ, երկրագունդը և նրանում ապրող ժողովուրդը։
Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տե՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։
Ամեն օր իմ ձեռքը երկարեցի դեպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թե ճիշտ ճանապարհով, այլ իրենց մեղքերի հետևից։
Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։
Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։
Լսի՛ր, երկի՛ր, ահավասիկ ես այդ ժողովրդի վրա չարիքներ եմ բերելու՝ իբրև իրենց ապստամբության պտուղ, որովհետև իմ խոսքերին չանսացին և իմ օրենքը մերժեցին։
Այս առակը կպատմես դառնացնող ժողովրդին ու նրանց կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. կաթսա՛ տեղադրիր, տեղադրի՛ր և դրա մեջ ջո՛ւր լցրու։
դրա համար, ո՛վ լեռներ Իսրայելի, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները”։ Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, ամայացած ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավեր են դարձել ու ոտնակոխ եղել ազգերի կողմից, որոնք մնացել են ձեր շուրջը,-
Լսե՛ք այս պատգամը, որ Տերը խոսեց ձեզ համար, ո՛վ Իսրայելի տուն, և բոլոր այն ազգերի համար, որոնց հանեցի եգիպտացիների երկրից։
Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
Բայց ես զորությամբ լցվեցի Տիրոջ Հոգով, արդարադատությամբ և կարողությամբ՝ Հակոբին հայտնելու իր ամբարշտությունները և Իսրայելին՝ իր մեղքերը։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
և այս անապատում, որ տեսաք։ Որովհետև Տերը՝ քո Աստվածը, սնեց քեզ այնպես, ինչպես մեկը սնում է իր որդուն, ձեր ողջ ճանապարհի ընթացքում, մինչև որ եկաք այս վայրը։
Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։