Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Լսի՛ր, երկի՛ր, ահավասիկ ես այդ ժողովրդի վրա չարիքներ եմ բերելու՝ իբրև իրենց ապստամբության պտուղ, որովհետև իմ խոսքերին չանսացին և իմ օրենքը մերժեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 6:19
37 Խաչաձեւ Հղումներ  

Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։


Դու քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն,


Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։


իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։


Ով անարգում է ինձ ու իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ դատելու է նրան. այն խոսքը, որ ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը։


Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։


Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը, փայփայեցիք նրա անօրենությունները և կերաք ստության պտուղը. որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա, քո զորքերի բազմության վրա։


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։


Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը.


Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։


Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։


Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։


Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։


Անիրավ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջև, սրբերի խոսքերը պարկեշտ են։


Սամուելը Սավուղին ասաց. «Ես քեզ հետ չեմ լինի, քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, և Տերը քեզ մերժելու է իբրև Իսրայելի թագավորի»։


Անհնազանդությունը կախարդության նման մեղք է, և ինքնավստահությունը՝ կռապաշտության նման։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ կմերժի իբրև Իսրայելի թագավորի»։


«Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։


Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։


«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։


Այդ մասին իմացան ազգերը, նաև նրանք, որ նրանց մեջ հովվություն էին անում հոտերին։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։


քանի որ դու երես թեքեցիր ինձնից,- ասում է Տերը,- և հետ ես գնալու։ Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրա և պիտի կործանեմ քեզ։ Այլևս նրանց չեմ լսի,


Կասես նրանց. “Ո՛վ Հուդայի թագավորներ, Հուդայի երկրի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ այդ վայրի վրա ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով լսի, ականջները դժժան,


որովհետև նրանք չանսացին իմ խոսքերին,- ասում է Տերը.- ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին. կանխապես ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,- ասում է Տերը։-


Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրա պիտի բերեմ իմ բարկությունն ու ցասումը,- ասում է Տերը,- և իմ սուրը պիտի արձակեմ նրանց հետևից, մինչև որ այն իսպառ ջնջի նրանց։


Այսպես է ասում Տերը. «Հուդայի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով, որոնց հետևից գնացին նրանց հայրերը։


Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


Ա՛յս բանը գուժեք ազգերին. իմա՛ց տվեք, թե գնդեր են գալիս հեռավոր երկրից. ահա հասել են Երուսաղեմ. նրանք իրենց ձայնն են արձակում Հուդայի երկրի քաղաքների դեմ


Արդ, Երուսաղեմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորվեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորության մեջ համառեցին ու չցանկացան դարձի գալ։


Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ