Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԱՂԱՔԻԱ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 «Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 «Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. “Ինչո՞վ ենք անարգում քո անունը”։

Տես գլուխը Պատճենել




ՄԱՂԱՔԻԱ 1:6
52 Խաչաձեւ Հղումներ  

«Ինչո՞ւ ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, իսկ ասածս չեք անում։


Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։


Անիրավության կշեռքը Քանանի ձեռքում է, և նա սիրեց հարստահարել։


Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։


«Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,-


Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։


«Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ “Տե՜ր, Տե՜ր”, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։


Ուրեմն այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը,


Չար ծնունդն անիծում է իր հորը և չի օրհնում իր մորը։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Պատվիրանները գիտես. “Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12-14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։


պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16) և «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։


Նրա քահանաներն իմ օրենքներն էին անարգում և իմ սրբությունները պղծում. մաքուրի ու պիղծի միջև ընտրություն չէին անում, արատավորն անարատից չէին զատում. իմ շաբաթների վրա աչք էին փակում և իմ շաբաթները պղծում էին իրենց մեջ։


«Արդարև, մարգարե ու քահանա պիղծ են դարձել. իմ տան մեջ անգամ ես տեսա նրանց չարությունները,- ասում է Տերը։-


ուրեմն կարող է ազատվե՞լ իր հորը կամ իր մորը օգնելուց»։ Աստծու խոսքն անարգում եք ձեր ավանդույթի պատճառով։


Իսկ դուք խոտորվեցիք ճանապարհից, շատերին տկարացրիք օրենքով և ապականեցիք Ղևիի ուխտը,- ասում է Ամենակալ Տերը։


Նա, կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։


Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ»։


Օրինակ՝ Մովսեսն ասում է. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). նաև՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)։


Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


Պատվիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը (Ելք 20.14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։


որովհետև Աստված ասաց. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). և՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)»։


Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,


և այս անապատում, որ տեսաք։ Որովհետև Տերը՝ քո Աստվածը, սնեց քեզ այնպես, ինչպես մեկը սնում է իր որդուն, ձեր ողջ ճանապարհի ընթացքում, մինչև որ եկաք այս վայրը։


Եթե Տերը մեզ հետ չլիներ, Երբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա,


Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։


Ողջակեզների ոչխարներ չմատուցեցիր ինձ և ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, և ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։


Չընդունեցիր ինձ իբրև Տեր, իբրև Հայր և Իշխան քո կուսության։


Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները պահեցին իրենց հոր տված պատվիրանը, իսկ այդ ժողովուրդը չլսեց ինձ»։


Նրա մարգարեներն այսակիր են, արհամարհող, նրա քահանաները պղծում են սրբություններն ու մեղանչում օրենքի դեմ։


«Եվ արդ, այս է իմ պատվերը ձեզ, ո՛վ քահանաներ։


Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։


Ինչո՞ւ եք Տիրոջը այդպես հատուցում, հիմար ու անմի՛տ ժողովուրդ, Մի՞թե նա այն հայրը չէ, որ քեզ ձեռք բերեց, քեզ արարեց ու մեծացրեց քեզ։


Վա՜յ նրան, որ իր հորը կասի՝ «Ինչո՞ւ ծնեցիր ինձ», և մորը՝ «Ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»,


Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ