Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
ԵԼՔ 36:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։ |
Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
Ահա նաև քահանաների ու ղևտացիների խմբերը՝ Աստծու տան ողջ սպասավորության համար։ Բոլոր գործերում քեզ հետ կլինեն նաև բոլոր այն կամավորները, որոնք հմուտ են ամեն տեսակ արհեստի մեջ, իշխաններն ու համայն ժողովուրդը՝ պատրաստ քո հրամաններին»։
Դու կխոսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստության հոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնի սրբազան հանդերձանքը պատրաստեն, որ դրանք սրբացնեմ և դրանցով նա քահանայության պաշտոն կատարի ինձ համար։
Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։
Բեսելիելին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը, կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանված նրբահյուս բեհեզ գործածելով, կատարում էր ոստայնանկության, ասեղնագործության ու նկարչության աշխատանքները։
Պատրաստեց պաշտամունքի զգեստներ՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Պատրաստեց նաև սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պարտականությունը սրբազան սպասքն իրենց ուսերի վրա կրելն էր։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։