Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 36:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 36:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Ահա նաև քահանաների ու ղևտացիների խմբերը՝ Աստծու տան ողջ սպասավորության համար։ Բոլոր գործերում քեզ հետ կլինեն նաև բոլոր այն կամավորները, որոնք հմուտ են ամեն տեսակ արհեստի մեջ, իշխաններն ու համայն ժողովուրդը՝ պատրաստ քո հրամաններին»։


Եվ այսօր ո՞վ հոժարաբար կնվիրաբերի Տիրոջը»։


«Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։


Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։


Դու կխոսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստության հոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնի սրբազան հանդերձանքը պատրաստեն, որ դրանք սրբացնեմ և դրանցով նա քահանայության պաշտոն կատարի ինձ համար։


Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝


«Ձեր բոլոր հմուտ մասնագետները թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրեց Տերը.


“Վեց օր պիտի աշխատեք, իսկ յոթերորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջը նվիրված հանգստյան օր։ Ով այդ օրն աշխատի, կմեռնի։


Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։


Նրանք Մովսեսից ստացան այն բոլոր նվերները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի գործերի համար։ Իրենք նույնպես ամեն առավոտ ընդունում էին նվիրատուների բերած նվերները։


Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով՝ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։


Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։


Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ