Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց. Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։ Տես գլուխը |
որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տյուրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հյուսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ և քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հոր՝ իմ Տեր Դավթի վարպետների հետ, կկարողանա անել այն բոլոր գործերը, որ կհանձնարարես իրեն։