Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 38:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Բեսելիելին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը, կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանված նրբահյուս բեհեզ գործածելով, կատարում էր ոստայնանկության, ասեղնագործության ու նկարչության աշխատանքները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:23
6 Խաչաձեւ Հղումներ  

կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ,


Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։


«Ահա անվանապես ընտրեցի Բեսելիելին՝ Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն։


Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝


ինչպես նաև Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին։


Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ