Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 39:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Պատրաստեց պաշտամունքի զգեստներ՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Պատրաստեց նաև սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 39:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Քո ժողովրդին, Տե՛ր, խոնարհ դարձրին Եվ չարչարեցին քո ժառանգությունը։


կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ,


«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածք և նրբահյուս բեհեզ։


ծիսակատարության զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ ինձ քահանայություն անելու,


այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայության զգեստները»։


Ամեն մեկը ինչ որ գտնում էր՝ կապուտակ, ծիրանի և կարմիր մանվածք, բեհեզ, այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, կապույտ ներկված մորթիներ, բերում էր։


խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը և կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից հյուսված պարանների ծայրերի օղերը։


սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայության համար նախատեսված զգեստները։


և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։


Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։


ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, այլ մեկ անգամ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով։


Ոչ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ Սրբություն սրբոց էր մտնում ամեն տարի ուրիշի արյունով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ