Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 36:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Բեսելիելը, Եղիաբն ու բոլոր տղամարդիկ, որոնց Տիրոջից իմաստություն և գիտություն տրվեց՝ գործի մեջ խելամուտ լինելու, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձավորելու աշխատանքներն այնպես, ինչպես հրամայել էր Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 36:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Դու խոսի՛ր իմաստուն միտք ունեցող բոլոր մարդկանց հետ, որոնց ես լցրեցի իմաստության ոգով, որպեսզի Ահարոնին զգեստներ պատրաստեն՝ նրան սրբացնելու համար, որ նա քահանայություն անի ինձ համար։


Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին, Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների մեջ անարատ էին ընթանում։


սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։


որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։


Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։


Բայց Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պաշտոնը իրենց ուսերի վրա սուրբ անոթներ կրելն էր։


Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։


Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։


Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։


Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։


օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։


Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։


Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ