Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ21 Ահա նաև քահանաների ու ղևտացիների խմբերը՝ Աստծու տան ողջ սպասավորության համար։ Բոլոր գործերում քեզ հետ կլինեն նաև բոլոր այն կամավորները, որոնք հմուտ են ամեն տեսակ արհեստի մեջ, իշխաններն ու համայն ժողովուրդը՝ պատրաստ քո հրամաններին»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ21 Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։ Տես գլուխը |