Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ԵԶՐԱՍ 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Հովսեդեկի որդի Հեսուն ու նրա քահանա եղբայրները և Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա վեց եղբայրները մեջտեղ եկան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեցին, որպեսզի Աստծու այր Մովսեսի օրենքի մեջ գրվածի համաձայն նրա վրա ողջակեզներ մատուցեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Սաղաթիելի որդիները՝ Զորաբաբել և Սեմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մասողամոս, Անանիա և նրանց քույր Սաղովմե։
Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։
Եվ գտան քահանաների որդիներից, որ այլազգի կին ունեին. Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և նրա եղբայրներից՝ Մանասեն, Եղիազարը, Հարիբը և Գադաղիան։
Զորաբաբելի հետ վերադարձան Հեսուն, Նեեմիան, Սարեասը, Հռեիլիասը, Մարդոքեոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Հռեումը և Բաանան։ Այս է Իսրայելի որդիների մարդահաշիվը.
Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։
Այն ժամանակ Սաղաթելի որդի Զորաբաբելն ու Հովսեդեկի որդի Հեսուն ոտքի ելան և սկսեցին շինել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը։ Աստծու մարգարեները, նրանց հետ միաբանելով, օգնում էին նրանց։
Սրանք են այն քահանաներն ու ղևտացիները, որոնք եկան Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հովսեդեկի որդի Հեսուի հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը,
«Չփտող փայտից զոհասեղա՛ն պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։
Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.
Եվ Զորաբաբելը՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկ քահանայապետի որդին, և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը և Անգեոս մարգարեի պատգամները, ինչպես որ Տերը՝ իրենց Աստվածը, նրան ուղարկեց իրենց մոտ. և ժողովուրդը վախեցավ Տիրոջ հայացքից։
Եվ Տերն արթնացրեց Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու ոգին, Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. և մտնում և իրենց Աստծո՝ Ամենակալ Տիրոջ տանը գործ էին անում։
«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը.
Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- Զորաբաբե՛լ, Սաղաթիելի որդի՛, կվերցնեմ քեզ՝ իմ ծառային, և կդնեմ քեզ որպես կնիք, քանի որ քեզ ընտրեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։
Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։
Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին
«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և նրանց ասա՛. “Հետամո՛ւտ եղեք, որ իմ տոներին մատուցեք իմ պատարագները, իմ ընծաներն ու իմ զոհերը՝ որպես անուշահոտություն”։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։