Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 28:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և նրանց ասա՛. “Հետամո՛ւտ եղեք, որ իմ տոներին մատուցեք իմ պատարագները, իմ ընծաներն ու իմ զոհերը՝ որպես անուշահոտություն”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 28:2
32 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։


Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։


և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։


Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ թե՛ փրկության ճամփին գտնվողների մեջ, թե՛ կորստյան ճամփին գտնվողների մեջ.


Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։


Քանի որ իմ սեղանին պղծված հաց եք մատուցում և ասացիք. “Ինչո՞վ պղծեցինք դրանք”. երբ դուք ասում եք, թե՝ “Տիրոջ սեղանն արհամարհված է, և այն՝ ինչ դրվում է նրա վրա”։


ընդունելու եմ որպես անուշահոտություն՝ ձեզ դուրս բերելու ժողովուրդների միջից և ձեզ ընդունելու համար այն երկրներից, որտեղ ցրիվ էիք եկել։ Ու ձեր մեջ՝ ժողովուրդների դիմաց, սրբաբանվելու եմ։


Հացն էլ, որ տվել էի քեզ, նաշիհը, յուղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, որպես անուշահոտություն՝ նրանց առաջ դրեցիր։ Եվ դրանից հետո,- ասում է Ամենակալ Տերը,-


Որբի և այրու դա՛տը տեսեք, Խոնարհի և անտունի իրավո՛ւնքը տեսեք։


և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։


ինչպես նաև որպես հեղման ընծա՝ մեկ երրորդ դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։


և Տիրոջը ողջակեզ, ողջընծայի զոհ մատուցեք, դրանք լինեն ուխտի, կամավոր, ձեր տոնակատարությունների առթիվ մատուցվող զոհ՝ որպես անուշահոտություն Տիրոջը, եթե արջառ է կամ ոչխար,


Բայց այն մարդը, որ մաքուր է և հեռու ճանապարհորդության մեջ չէ, ու թերանում է Զատիկը կատարել, թող վերացվի իր ժողովրդից, քանի որ նա Տիրոջ նվերը իր ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի պատասխանատվությունը։


և ասացին նրանց. «Մենք, մարդու դիակի դիպած լինելով, անմաքուր ենք։ Արդյոք պիտի զրկվե՞նք Իսրայելի որդիների նման ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց»։


Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։


Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։


Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։


փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Ողջ խոյը կմատուցես զոհասեղանին՝ իբրև ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջ զոհն է։


Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Նրանք զոհասեղանը պատրաստեցին իր նախկին տեղում, թեև անհանգստանում էին երկրի ազգերից։ Դրա վրա ողջակեզներ մատուցեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, մեկը՝ առավոտյան, իսկ մյուսը՝ երեկոյան։


Այս ամենը կմատուցեք Տիրոջը ձեր տոների ժամանակ՝ չհաշված ձեր ուխտածները, ձեր կամավոր նվերները, ձեր ողջակեզները, ձեր անարյուն զոհերը, ձեր հեղման ընծաները և փրկության զոհերը»։


Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։


Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։


Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց առավոտյան և երեկոյան ողջակեզների, շաբաթ օրերի, ամսամուտների և Տիրոջ օրենքում նշված տոների ողջակեզների համար։


Այն ժամանակ Հովսեդեկի որդի Հեսուն ու նրա քահանա եղբայրները և Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա վեց եղբայրները մեջտեղ եկան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեցին, որպեսզի Աստծու այր Մովսեսի օրենքի մեջ գրվածի համաձայն նրա վրա ողջակեզներ մատուցեն։


առաջավորաց հացի, ամենօրյա զոհերի և բոլոր տոների, տարեմուտների, շաբաթ օրերի, ամսամուտների, նավակատիքների ու սրբազան օրերի ողջակեզների համար, ինչպես նաև Իսրայելին քավություն անելու համար մատուցվող մեղքերի զոհերի և մեր Աստծու տաճարի գործերի համար։


Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ