Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Այն ժամանակ Սաղաթելի որդի Զորաբաբելն ու Հովսեդեկի որդի Հեսուն ոտքի ելան և սկսեցին շինել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը։ Աստծու մարգարեները, նրանց հետ միաբանելով, օգնում էին նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Հովսեդեկի որդի Հեսուն ու նրա քահանա եղբայրները և Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա վեց եղբայրները մեջտեղ եկան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեցին, որպեսզի Աստծու այր Մովսեսի օրենքի մեջ գրվածի համաձայն նրա վրա ողջակեզներ մատուցեն։


Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։


Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին


Եվ գտան քահանաների որդիներից, որ այլազգի կին ունեին. Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և նրա եղբայրներից՝ Մանասեն, Եղիազարը, Հարիբը և Գադաղիան։


Կարգի բերե՛ք ձեր սրտերն այս օրվանից և սրանից հետո, իններորդ ամսվա քսանչորսերորդ օրից և այն օրվանից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց։ Դրե՛ք ձեր սրտերում.


Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի իշխան Սամանասարին։


Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։


Հարցրի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ՝ «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։


Եվ ասաց ինձ. «Դրանք պարարտության որդիներն են, որ կանգնած են ողջ աշխարհի Տիրոջ առաջ»։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից, երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք, և երբ այս տաճարը շինվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ