Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՆԳԵ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի

Տես գլուխը Պատճենել




ԱՆԳԵ 1:1
41 Խաչաձեւ Հղումներ  

չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։


և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։


Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,


Հեքոնիայի որդին՝ Ասիր, նրա որդի Սաղաթիել,


Սաղաթիելի որդիները՝ Զորաբաբել և Սեմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մասողամոս, Անանիա և նրանց քույր Սաղովմե։


Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի իշխան Սամանասարին։


Եվ գտան քահանաների որդիներից, որ այլազգի կին ունեին. Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և նրա եղբայրներից՝ Մանասեն, Եղիազարը, Հարիբը և Գադաղիան։


Զորաբաբելի հետ վերադարձան Հեսուն, Նեեմիան, Սարեասը, Հռեիլիասը, Մարդոքեոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Հռեումը և Բաանան։ Այս է Իսրայելի որդիների մարդահաշիվը.


Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։


Այն ժամանակ Հովսեդեկի որդի Հեսուն ու նրա քահանա եղբայրները և Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա վեց եղբայրները մեջտեղ եկան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեցին, որպեսզի Աստծու այր Մովսեսի օրենքի մեջ գրվածի համաձայն նրա վրա ողջակեզներ մատուցեն։


Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։


մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։


Այն ժամանակ Երուսաղեմում Տիրոջ տաճարի շինությունը խափանվելով դադարեց և այդպես մնաց մինչև պարսից Դարեհ արքայի երկրորդ տարին։


Անգեաս մարգարեն ու Ադդովի որդի Զաքարիասը Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից մարգարեանում էին Հուդայի երկրի և Երուսաղեմի մասին։


Այդ ժամանակ նրանց մոտ եկան Եփրատ գետի այն կողմերի իշխան Թաթանան ու Սաթրաբուզանը և նրանց ծառայակիցներն ու նրանց ասացին. «Ձեզ ո՞վ հրամայեց շինել այս տունը, և կամ ո՞ւմ թույլտվությամբ եք կանգնեցնում դրա աշտարակները,


Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։


Սրանք են այն քահանաներն ու ղևտացիները, որոնք եկան Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հովսեդեկի որդի Հեսուի հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը,


Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը՝ Հովադեին,


Այն օրից, երբ ես Հուդայի իշխան նշանակվեցի, Արտաշես արքայի քսաներորդ տարվանից մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները, իշխաններ լինելով, ոչ ոքից բռնի չկերանք և չխմեցինք։


Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Դայելմիայի, Նայեմանիի, Մարտեքուի, Բելմանի, Մատատփարաթի, Եզրասի, Բագուիի, Նավումի, Բարանայի և Մոփրայի հետ։ Իսրայելի ժողովրդի տղամարդիկ էին.


Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։


Եվ ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, մեկ այլ կարող մարդո՛ւ ընտրիր ուղարկելու համար»։


Եվ Զորաբաբելը՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկ քահանայապետի որդին, և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը և Անգեոս մարգարեի պատգամները, ինչպես որ Տերը՝ իրենց Աստվածը, նրան ուղարկեց իրենց մոտ. և ժողովուրդը վախեցավ Տիրոջ հայացքից։


Եվ Տերն արթնացրեց Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու ոգին, Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. և մտնում և իրենց Աստծո՝ Ամենակալ Տիրոջ տանը գործ էին անում։


Վեցերորդ ամսվա քսանչորսին՝ Դարեհ արքայի երկրորդ տարում։


“Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այդ ժողովուրդն ասում է, թե չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը”»։


Եվ Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով, և ասաց.


Իններոդ ամսվա քսանչորսին՝ Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեին, և ասաց.


Եվ Տիրոջ խոսքը դարձյալ եղավ Անգեոս մարգարեին ամսի քսանչորսին, և ասաց.


«Ասա՛ Զորաբաբելին՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդուն. “Դարձյալ շարժում եմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը.


«Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս,


Դարեհ արքայի երկրորդ տարում՝ ութերորդ ամսին, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց.


Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


նա՝ Հովնանեի, նա՝ Րեսայի, նա՝ Զորաբաբելի, նա՝ Սաղաթիելի, նա՝ Ներիի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ