Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նրանց՝ Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը գալու երկրորդ տարվա երկրորդ ամսին Սաղաթիելի որդի Զորաբաբելը, Հովսեդեկի որդի Հեսուն և նրանց եղբայրները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, ովքեր գերությունից Երուսաղեմ էին վերադարձել, գործի անցան և քսան տարեկանից բարձր ղևտացիներին Տիրոջ տան գործերի վրա վերակացուներ կարգեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցին գործը և քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 3:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն և Իսրայելի տոհմերի մնացած իշխանները նրանց ասացին. «Մեզ վայել չէ ձեզ հետ միասին շինել Տիրոջ՝ մեր Աստծու տունը. մենք ինքներս կկառուցենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, ինչպես որ մեզ հրամայել է պարսից Կյուրոս թագավորը»։


Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,


քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կատարելու են բոլոր գործերը։


Այն ժամանակ Հովսեդեկի որդի Հեսուն ու նրա քահանա եղբայրները և Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա վեց եղբայրները մեջտեղ եկան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեցին, որպեսզի Աստծու այր Մովսեսի օրենքի մեջ գրվածի համաձայն նրա վրա ողջակեզներ մատուցեն։


Այն ժամանակ Սամանասարը եկավ և Տիրոջ՝ Աստծու տաճարի հիմքը գցեց Երուսաղեմում. այն օրվանից շինում ենք, ու դեռ չի ավարտվել”։


«Զորաբաբելի ձեռքերն այդ տան համար հիմք գցեցին, նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն այդ, և կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։


և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։


Հեքոնիայի որդին՝ Ասիր, նրա որդի Սաղաթիել,


Զորաբաբելի հետ վերադարձան Հեսուն, Նեեմիան, Սարեասը, Հռեիլիասը, Մարդոքեոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Հռեումը և Բաանան։ Այս է Իսրայելի որդիների մարդահաշիվը.


Այն ժամանակ Երուսաղեմում Տիրոջ տաճարի շինությունը խափանվելով դադարեց և այդպես մնաց մինչև պարսից Դարեհ արքայի երկրորդ տարին։


Այն ժամանակ Սաղաթելի որդի Զորաբաբելն ու Հովսեդեկի որդի Հեսուն ոտքի ելան և սկսեցին շինել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը։ Աստծու մարգարեները, նրանց հետ միաբանելով, օգնում էին նրանց։


Եվ գտան քահանաների որդիներից, որ այլազգի կին ունեին. Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և նրա եղբայրներից՝ Մանասեն, Եղիազարը, Հարիբը և Գադաղիան։


Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ