Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
ԵԶԵԿԻԵԼ 30:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու կիմանան, որ եմ Տերը, երբ կրակ գցեմ եգիպտացիների վրա, և խորտակվեն նրա բոլոր օգնականները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կկոտորվեն։ |
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
Իմ Աստծու ողորմությունը կհասնի ինձ, Եվ իմ Աստվածն ինձ ցույց կտա իմ թշնամիների տանջանքները։
Նա նրանց վրա թափեց իր զայրույթն ու բարկությունը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մեջ առավ նրանց, բայց նրանցից ոչ մեկը չգիտակցեց և ուշադրություն չդարձրեց։
Տերն ի կատար ածեց իր ցասումն ու բարկությունը, թափեց իր ցասումն ու բարկությունը և կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց նրա հիմքերը։
Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։
Իսրայելի տան համար այլևս խայթող տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցավ պատճառող փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից անարգեցին նրանց։ Ու կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը”»։
Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։
Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։
Եգիպտոսի բոլոր բնակիչները կիմանան, որ ես եմ Տերը, քանի որ Իսրայելի տան համար եղեգնյա գավազան եղար.
և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”,
Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։
Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. Սայինում մեծ իրարանցում է լինելու, դիոսպոլացիների քաղաքը բզկտվելու է, և ջրեր են բխելու։
Հուր եմ ուղարկելու Մագովգի վրա, և կղզիներն ապրելու են խաղաղության մեջ։ Ու կիմանան, որ ես եմ Տերը՝ Աստված։
Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։
«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։
Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։