Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:31
19 Խաչաձեւ Հղումներ  

Այն բանի համար, որ մանկությանդ օրերը չհիշեցիր և այդ ամենով ինձ տրտմեցնում էիր, ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար այս ամենը գլխիդ բերեցի,- ասում է Ամենակալ Տերը։- Այսպես քո բոլոր անօրենությունների վրա ամբարշտություն էլ գործեցիր”։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


ահա հասել է քո վախճանը։ Բարկությունս ուղարկելու եմ


Բայց կուռքերին նվիրված նրանց սրտի համար, այն անօրենությունների համար, որ գործել են, և այն ճանապարհի համար, որ ընթանում էին, պատիժ եմ բերելու նրանց գլխին”»,- ասում է Ամենակալ Տերը։


Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծու ցասման յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։


Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը.


որ գան հեռու երկրից, երկնային հաստատության ծայրերից։ Հասել է Տերն իր սպառազեններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը։


Ահավասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գա Տիրոջ անունը՝ բարկությամբ վառված և փառքով լի. բարկությամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խոսքերը։ Նրա բարկությունն ու ցասումը կրակի պես պիտի լափեն,


Տերն ի կատար ածեց իր ցասումն ու բարկությունը, թափեց իր ցասումն ու բարկությունը և կրակ բորբոքեց Սիոնում, որը լափեց նրա հիմքերը։


քեզ վրա ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ քեզնից վրեժխնդիր եմ լինելու, քեզ հատուցել եմ տալու քո բոլոր կուռքերի համար։ Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև քո ընթացքին համապատասխան՝ հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Եվ պիտի իմանաս, որ ես եմ Տերը”։


ինչպես որ մեկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարն է հավաքում՝ նրա վրա կրակ փչելու և ձուլելու համար։ Նույն ձևով էլ ձեզ եմ ընդունելու իմ բարկությամբ. հավաքելու և ձուլելու եմ ձեզ.


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Ու կիմանան, որ եմ Տերը, երբ կրակ գցեմ եգիպտացիների վրա, և խորտակվեն նրա բոլոր օգնականները։


Այդ պատճառով նրանք կուտեն իրենց ճանապարհի պտուղները և իրենց ամբարշտությամբ կհագենան։


Ես նեղը պիտի գցեմ Արիելին, որ նրա զորությունն ու մեծությունն իմը լինեն։


Նրանք հավաքելու են իրենց բերքը,- ասում է Տերը,- բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրա, որոնց տերևն անգամ պիտի թափվի. ինչ տվել եմ նրանց, պիտի գնա նրանցից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ