Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 29:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եգիպտոսի երկիրն ամայի և անապատ պիտի դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև դու ասացիր. “Գետն իմն է, և ես եմ շինել”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 29:9
12 Խաչաձեւ Հղումներ  

ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։


Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։


Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։


Ամբարտավանությունը մարդուն նկուն պիտի դարձնի, իսկ խոնարհներին Տերը պիտի փառավորի։


Նրանց գետերն անապատի եմ վերածելու, երկիրն էլ չարագործների ձեռքն եմ մատնելու, երկիրն իր ամեն ինչով ոչնչացնելու եմ այլազգիների ձեռքով, որովհետև ես՝ Տերս եմ խոսել”։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։


Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ