ԵԶԵԿԻԵԼ 28:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ26 Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ26 Եվ նրանք ապահովությամբ կբնակվեն նրա վրա, տներ կկառուցեն և այգիներ կտնկեն ու ապահով կապրեն. երբ ես դատաստաններ անեմ իրենց շրջակայքի իրենց բոլոր արհամարհողներին։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը”»։ Տես գլուխը |
նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։