Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։
ԵԶԵԿԻԵԼ 30:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ բաբելացիների արքայի բազուկները զորացնելու եմ, իմ սուրն էլ նրա ձեռքն եմ տալու։ Եվ նա այն քաշելու է եգիպտացիների երկրի վրա, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները և իմ սուրը դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, և նա մահամերձ խոցվածի հառաչանքով պիտի հառաչի նրա առաջ։ |
Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։
Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
Օրհնություն Դավթի Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ, Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։
«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։
«Դրա համար ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու ես վրեժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրավորները։
Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, վիրավորների հեծեծելուց, քո մեջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները։
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Եգիպտացիների բազմությունը ոչնչացնելու եմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքով,
և՛ իրեն, և՛ իր ազգն էլ՝ հետը։ Ազգերի միջից ամենից անգութներն են ուղարկվելու՝ երկիրը կործանելու, և իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրա. երկիրը լցվելու է խոցվածներով։
«Մարդո՛ւ որդի, փշրելու եմ փարավոնի՝ եգիպտացիների արքայի բազուկները, և այլևս չեն վիրակապվելու բուժվելու համար, ո՛չ էլ սպեղանի է դրվելու դրանց վրա և ո՛չ էլ զորանալու են ձեռքին սուր բռնելու համար»։
Զորացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ փարավոնի բազուկները թուլանալու են։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքը և նրան դուրս բերեմ եգիպտացիների երկրի վրա։