Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 29:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 29:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տերերի ձեռքը, դաժան թագավորները պիտի տիրեն նրանց»,- այսպես է ասում Զորությունների Տերը։


Ծովի մեջտեղում նա ուռկաններ գցելու տեղ է լինելու, որովհետև ե՛ս խոսեցի”,- ասում է Տերը՝ Աստված։- “Ազգերի համար նա ավար է դառնալու.


Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։


Սուր է գալու եգիպտացիների վրա, և խռովություն է լինելու եթովպացիների կողմերում։ Խոցվածներ են ընկնելու Եգիպտոսում, թալանելու են նրա լիությունը, տապալվելու են նրա հիմքերը։


«Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ եգիպտացիների արքային, ու նրա զորքին ասա՛. “Քո ամբարտավանության մեջ քեզ ո՞ւմ հետ համեմատեցիր։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Բաբելացիների արքայի սուրը գալու է քեզ վրա


“Երբ Եգիպտոսը կործանման մատնեմ, երկիրն էլ ամբողջովին ավերվելու է։ Երբ այնտեղից ցրիվ տամ բոլոր բնակիչներին, կիմանան, որ ես եմ Տերը՝ Աստված։


որպեսզի ավար առնեմ, կողոպտեմ նրանց ունեցվածքը, ձեռքս բարձրացնեմ այն երկրի վրա, որ ավերվել ու վերաբնակեցվել է, այն ազգի վրա, որ ժողովվել է բազում ազգերից, ունեցվածք ու դաստակերտ է ձեռք բերել ու բնակվում է երկրի սրտում”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ