Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 29:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 29:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Բաբելոնի թագավորի սուրը պիտի գա քեզ վրա։


Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։


Ես եգիպտացիներին պիտի մատնեմ մի դաժան տիրակալի ձեռքը, մի բռնակալ թագավոր պիտի իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։


Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա, որովհետև ես եմ խոսել,- ասում է Տեր Աստված,- և նա ազգերին ավար պիտի դառնա,


Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։


«Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. “Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։


«Երբ Եգիպտոսի երկիրն ամայի դարձնեմ, ու երկիրը դատարկվի իր լիությունից, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։


ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ