Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 45:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 45:1
31 Խաչաձեւ Հղումներ  

Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


«Ես՝ Տերը՝ Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ ազգերին,


Մի՛ մոռացիր պաշտոնյաներիդ ձայնը. Քեզ ատողների ամբարտավանությունը Թող անհետանա ընդմիշտ։


Արդարև, ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ «Չվախենաս,


Պատրաստե՛ք աղեղները, լցրե՛ք կապարճները, քանի որ Տերն արթնացրեց մարերի թագավորի հոգին, քանի որ նրա բարկությունը Բաբելոնի վրա է. պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրեժխնդրությունն է դա, նրա տաճարի վրեժխնդրությունը։


Սուրը թող բարձրանա քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- Բաբելոնի բնակիչների վրա, նրա բոլոր մեծամեծների վրա ու նրա խորհրդակիցների վրա։


որ ես եմ Տերը՝ Աստված, և չկա մեկ ուրիշը։


Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.


Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։


և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։


Անարգանք է թափում իշխանի գլխին, իսկ խոնարհներին բժշկում է։


Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տվեցի ամբողջ երկիրը, տվեցի նաև անապատի գազաններին, որ ծառայեն նրան։


Արևելքից ո՞վ արթնացրեց արդարությունը և կանչեց նրան իր հետևից. նա գնալու է և ազգերի հանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագավորներին, հողին է հանձնելու նրանց սրերը, խռիվի պես վանելու է նրանց նետերը,


Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, և երբ հասնես, Ազայելին ասորիների թագավոր կօծես,


Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։


Բայց ես պիտի արթնացնեմ հյուսիսային մարդուն և արևելյանին, նրանք պիտի կանչվեն իմ անունից. պիտի գան իշխանները, և բրուտի կավի նման պիտի տրորվեք այնպես, ինչպես բրուտն է տրորում։


«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։


Հարթ լեռան վրա դրո՛շ կանգնեցրեք, ձեր ձայնը բարձրացրե՛ք նրանց վրա, մի՛ վախեցեք, ձեռքով նշա՛ն արեք, բացե՛ք, իշխաննե՛ր,


Ես կանչեցի և ես խոսեցի, ես բերեցի նրան և հաջողեցրի նրա ճանապարհը։


և ասա՛ նրանց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես կուղարկեմ ու կբերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրա, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրա կանգնած՝ նա պիտի կապի իր զենքերը,


Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանվելով պիտի կործանվի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրվեն, ժողովուրդները զուր չարչարվեցին, և ազգերն սկզբից ևեթ պիտի ոչնչանային»։


Տյուրոսում ինձ մատուցած ծառայության փոխարեն նրան եմ տալու եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է ինձ համար»։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.


Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ. քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն քո թշնամիների համար, և կրակը կուտի քո նիգերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ