Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 26:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, վիրավորների հեծեծելուց, քո մեջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 26:15
11 Խաչաձեւ Հղումներ  

թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։


Տեսան ինձ ազգերը և վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մոտեցան և միասին եկան։


Նրա կործանման ձայնից երկիրը ցնցվեց, քո բոթը հասավ Կարմիր ծով, լսվեց քո աղաղակը։


Նրա հեծյալների բազմությունից առաջացած փոշին ծածկելու է քեզ. հեծյալների և նրանց անիվների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես մեկը դաշտից քաղաք է մտնում։


Կղզիներն են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիներն են խռովվելու քո անկումից”։


Կորստյան եմ մատնելու քեզ, և դու այլևս գոյություն չես ունենալու։ Փնտրվելու ես, բայց հավիտյան չես գտնվելու»։


Աղաղակիդ ձայնից քո նավավարները խիստ սարսափելու են


Տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, և նրանց թագավորները խիստ սարսափեցին, երեսներն արցունքով ողողեցին։


Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։


Քեզ համար տրտմելու են բազմաթիվ ազգեր, իսկ նրանց թագավորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց. քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանմանը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ